Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Դիմագի՞րք, թե՞ դիմակահանդես

Արա ԱԼՈՅԱՆ. Դիմագի՞րք, թե՞ դիմակահանդես
04.01.2013 | 17:44

Այն, որ ֆեյսբուքը թարգմանաբար դիմագիրք, երեսգիրք կամ դիմատետր է նշանակում, նոր եմ սկսում ըմբռնել ըստ ամենայնի: Եվ հասկանում եմ, որ մեր ռազմահայրենասիրական հանրության սոցիալական տարածք մտած երկարմատ գործիքն սկսում է տարբեր ձևեր ընդունել` կաղապարից մինչև դոնդողանման զանգվածի արտապատկերմամբ` համարժեք այն գործադրողի ուղեղի, մտապաշարի, դատողության, շնորհքի ու ապաշնորհության, քաղաքական, տեսակի կողմնորոշման կամ ապակողմնորշման և այլ ձևառումների:
Մեկի համար այն քաղաքակիրթ բանավեճի կարևոր հարթակ է, մեկի համար դիմակ`բառի բուն և այլաբանական իմաստով, որի տալ թաքնվելով փորձում է տեր Թոդիկի մեթոդաբանությամբ կարգի հրավիրել, դասեր տալ, մեկն այն պարտեզ է սարքում` աճեցնելով բարու, սիրո, գիր ու գրականության ծաղիկներ, մյուսը դիխլոֆոսով պայքարում ռեժիմի կամ այլոց դեմ, մեկն իր ընդմիջումն անում է այնտեղ`և սնվելու և, ներողություն արտահայտությանս համար, բնական կարիքները հոգալու տեսքով, մեկը դիմազրկվում է, մեկը դեմք է ձեռք բերում, մեկ ուրիշն էլ դիմակ է պատռում, բոլորը զբաղված են, բոլորը խելոք են, գեղեցիկ են, մոդայիկ են...
Բոլորը գրում են դիմագիրքը, բայց ոչ ոք չի ուզում կարդալ: Իսկ գրքի, նույնիսկ դիմագրքի բուն նշանակությունն ընթերցվելու մեջ է: Ինչպես կասեր ընկերս` Արսենը Բաբայան, պետք է գոնե մեկ անգամ հիմար լինել՝ բոլորին հասկանալու համար:
Այո, անհրաժեշտություն է դառնում այդ վարկածին ապավինելը, քանզի իրազեկ լինելը պաշտպանված լինելու պես է: Իսկ որ պետք է Ֆեյսբուքը պաշտպանել որոշ ֆեյբուքագիրներից, ակնհայտ է, և դա, առաջին հերթին, Ֆեյսբուքի Հայկական Հանրապետության ընդհանուր առողջագիտական ու քաղաքակիրթ զարգացման բարի նկատառումով:

Դիտվել է՝ 3231

Մեկնաբանություններ